«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բայերի» հետ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ խոսել է թիմի տրամադրվածության մասին։
«Այս մրցաշարում «Բայերը» կլինի Չեմպիոնների լիգայից երկրորդ մրցակիցը։ Եվրոպա լիգան նման բարձր մակարդակի մրցաշար է։ Այստեղ կան բարձր ներուժ ունեցող թիմեր։ Բայց չնայած մեր բոլոր խնդիրներին՝ մենք պայքարելու ենք ամբողջ ուժով։
Մենք կատարել ենք մեր տնային աշխատանքը։ Բոլոր խաղացողները շատ լավ են պատրաստված։ Կամ ընդհանուր դիմակայությունում կպարտվենք, բայց կտանք ամեն ինչ, կամ կհաղթենք ու կնշենք»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ռոմա»-«Բայեր» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Հաղթողը դուրս կգա եզրափակիչ և կհանդիպի «Յուվենտուսին» կամ «Սևիլյային» :