Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոն 86կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 0-5 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին։
Ռաֆայել Հովհաննիսյանն ավելի վաղ տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ։