Ֆրենկ Լեմպարդը բացատրել է, թե ինչպես կազդի «Բորնմութի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակը «Չելսիի» վրա:
«Ես գոհ եմ։ Հետևում ծանր շարք ունեինք, մեզ բարդ մրցաշրջան է սպասվում, մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում։ Բայց ելույթն ու արդյունքն այս խաղում շատ լավն են։ Մենք արժանի էինք հաղթանակի։ Սա լավ քայլ է տղաների համար։ Նրանք շատ աշխատեցին, նրանք եկան մարզադաշտ, որտեղ այս մրցաշրջանում թիմերի մեծամասնության համար շատ դժվար է հաղթել, և նրանք դա արեցին:
Կարևոր է, որ խաղացողները զգան, որ կարողանում են դաշտ դուրս գալ և ազդել հանդիպման ընթացքի վրա։ Մենք աշխատել ենք դրա վրա, և խաղացողներից յուրաքանչյուրն իրեն ցույց է տվել։ Ժոաու Ֆելիքսը գոլ խփեց, և յուրաքանչյուր խաղացող մասնակցեց գոլերին, գործեց ակտիվ։ Եթե ցանկանում եք պայքարել ինչ-որ բանի համար այն մակարդակով, որը մենք ակնկալում ենք, ապա այսպիսի մրցակցություն է պետք»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC-ն։