ԱՊԼ 35-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Բորնմութին» ու վերջապես հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով։
Լեմպարդի թիմից աչքի ընկան Գալագերը, Բադիաշիլն ու Ժոաու Ֆելիքսը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ման Սիթին» տանը 2-1 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գյունդողանը։
Մյուս խաղում «Տոտենհեմը» տանը հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման միակ գոլը խփեց Հարի Քեյնը։
Այս տուրից հետո «Չելսին» 42 միավորով 11-րդն է, «Սիթին» 82 միավորով՝ 1-ին, իսկ «Տոտենհեմը» 57 միավորով՝ 6-րդը։