Այսօր՝ մայիսի 6-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» ու «Լիդսը»։
Թիմերը կխաղան Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը 18։00-ին է։ Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան թիմերը․
«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ականջի, Լապորտ, Ակե, Լյուիս, Գյունդողան, Դե Բրույնե, Ֆոդեն, Մահրեզ, Ալվարես, Հալանդ:
«Մանչեսթեր Սիթին» 33 խաղից հետո 79 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Գվարդիոլայի թիմը մեկ միավորով գերազանցում է «Արսենալին» և մեկ խաղ պակաս ունի: «Լիդսը» 34 հանդիպումներից հետո 30 միավորով 17-րդ տեղում է: