Իսպանիայի հավաքականի և «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ում է ամենադժվարը դիմադրել Ֆրանսիայի առաջնությունում։
«Ամենաուժեղ մրցակի՞ցը։ Էդեն Ազարը։ Ես խաղում էի նրա դեմ, երբ նա «Լիլում» էր, և նրան դժվար էր կանգնեցնել: Ես կցանկանայի, որ Ֆրանսիայի մասին իմ լավագույն հիշողությունը լիներ տիտղոսը, բայց, ցավոք, դա հնարավոր չէ, քանի որ «Մարսելում» իմ լավագույն արդյունքը երկրորդ տեղն էր»,- ասել է Ասպիլիկուետան beIN Sports-ին:
Իսպանացի պաշտպանը Մարսելի «Օլիմպիկում» խաղացել է երկու մրցաշրջան (2010-2012)՝ հաղթելով Լիգայի երկու գավաթ և արծաթե մեդալ 2011 թվականի առաջնությունում, երբ չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Լիլը»։