«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կարիերան կշարունակի «Բրայթոնում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն պայմանավորվել են պայմանագրի վերաբերյալ։ Այն ուժի մեջ կլինի մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունիսը։
Անգլիացի կիսապաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։
Նա նախկինում խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», «Նյուքասլում», «Ասթոն Վիլլայում» և «Լիդսում»:
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում:
























































