«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա:
Պատճառն ազդրի վնասվածքն էր, որը նա ստացել էր «Նյուքասլի» հետ հանդիպման ժամանակ (1:6): Լոնդնոյան ակումբի հետ ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն ակումբը, ենթադրաբար, արդեն փոխարինող է փնտրում:
Նախկինում ծնկի վնասվածքի պատճառով դարպասապահը բաց էր թողել փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածը։
























































