«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իսպանացուն ցանկանում են ձեռք բերել «Արսենալն» ու «Ասթոն Վիլլան»:
Տորեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
























































