«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ խաղում իր թիմի կրած պարտության մասին (0:1):
«Մենք հստակ պահեր ունեինք: Հիանալի հնարավորություններ կային, մեկ գոլ պետք էր խփել։ Պետք է ավելի վճռական գործենք առաջին խաղակեսում ստեղծած հնարավորություններում։ Ի վերջո, մենք գոլ տվեցինք, և դա չպետք է լինի։ Մի փոքր անհաջող էր նաև այն պատճառով, որ մրցավարները անկյունայինից առաջ տուգանային հարված չնշանակեցին: Խոսքը մրցավարների մասին չէ, մենք պետք է իրացնենք մեր պահերը, ավելի սառնասրտ լինենք և թույլ չտանք այն սխալները, որոնք թույլ տվեցինք վերջին վայրկյաններին։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք պետք է առաջ գնանք։ Մենք դասեր ենք քաղել այս խաղից և պետք է առաջ շարժվենք»,- մարզչի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով մնաց ԱՊԼ-ի չորրորդ տեղում՝ բաց թողնելով երրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը: «Բրայթոնը» 55 միավորով բարձրացավ ութերորդ տեղ։