«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ֆինանսական աջակցություն կստանա թիմից՝ կազմն ուժեղացնելու համար, հայտնում է լրագրող Միգել Դելանին։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» տրանսֆերների համար կհատկացնեն 170 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Նաև «Արսենալը» կփորձի նոր պաշտպան գնել։
«Արսենալը» 34 խաղից 78 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով առաջին տեղում է և մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Արսենալը» 7 տարվա դադարից հետո Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել։