«Արսենալի» նախկին պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով ներկայումս հանդես է գալիս «Լևանտեում», խոսել է ընթացիկ մրցաշրջանում «զինագործների» դիրքի մասին։
«Արսենալը» չի խաղացել Չեմպիոնների լիգայում Արսեն Վենգերի՝ ակումբից հեռանալուց հետո։ Իմ կարծիքով, շատ ավելի կարեւոր է, որ ակումբը Արտետայի գլխավորությամբ դրական զարգացման ճանապարհով է։ Սա ավելի կարևոր է, քան գուցե միակ հաղթանակը լիգայում: «Լեսթերը» տիտղոսը նվաճեց 2016 թվականին, բայց չկարողացավ հիմնվել հաջողության վրա: Կարծում եմ՝ «Արսենալն» արդեն նվաճել է տիտղոսը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Իհարկե, նրանք կցանկանային հաղթել առաջնությունը, հատկապես նման մրցաշրջանից հետո։ Բայց ակումբի նպատակը պետք է լինի մի քանի տարի բարձունքում մնալը, այլ ոչ թե մեկ անգամ հաղթել Պրեմիեր լիգան»,- Մուստաֆիի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
«Արսենալը» 34 խաղից 78 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով առաջատար է և մեկ խաղ պակաս է անցկացրել: