«Տոտենհեմը» հետաքրքրված է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նշանակմամբ, հաղորդում է Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ամորիմը բաց է լոնդոնյան ակումբի առաջարկի համար: Անգլիական ակումբ արդեն հասցրել է առաջին բանակցություններն անցկացնել 38-ամյա պորտուգալացու հետ։
Ռայան Մեյսոնը մնում է գլխավոր մարզչի պաշտոնակատարը Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ այս շաբաթավերջին կայանալիք խաղից առաջ:
«Տոտենհեմը» 54 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայում։
























































