«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է The Athletic-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բրայթոնը» ցանկանում է 37-ամյա անգլիացուն ամռանը ձեռք բերել անվճար տրանսֆերով։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկացել թույլ տալ Միլներին հեռանալ թիմից։
Անգլիացի կիսապաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Նյուքասլում», «Աստոն Վիլլայում» և «Լիդսում»:
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում:
























































