Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի վերջին արդյունքների մասին։ Լոնդոնյան թիմը մրցաշարային աղյուսակում 12-րդ տեղում է:
«Շատ տխուր է տեսնել «Չելսին» Պրեմիեր լիգայում տասներկուերորդ տեղում: Թիմն ունի բազմաթիվ փորձառու խաղացողներ, ովքեր դժվարին պահերի են հանդիպել իրենց կարիերայում։ Հուսով եմ, որ Լեմպարդը կկարողանա լեզու գտնել խաղացողների հետ և լուծում գտնել առաջիկա հանդիպումների համար։ Երբեմն մեկ հաղթանակը բավական է թիմին ճիշտ ուղու վրա դնելու համար»,- Չեխի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։
«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում Ֆրենկ Լեմպարդի վերադարձից հետո ակումբը բոլոր մրցաշարերում 6 անընդմեջ պարտություն է կրել։
























































