«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 28-րդ տուրից հետաձգված՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում։ Այս գոլը նորվեգացու համար 35-րդն էր այս մրցաշրջանում։ Այսպիսով, նա գերազանցել է Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի բացարձակ ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
Հատկանշական է, որ Հոլանդն ավելի շատ գոլ է խփել, քան Պրեմիեր լիգայի միանգամից հինգ թիմ՝ «Չելսին», «Վուլվերհեմփթոնը», «Նոթինգհեմ Ֆորեստը», «Էվերթոնը» և «Սաութհեմփթոնը», որոնք այս մրցաշրջանում 35-ից քիչ գոլ են խփել:
Հոլանդը գերազանցել է Էնդի Քոուլի ռեկորդը, ով 1993/1994 մրցաշրջանում 40 խաղում խփել է 34 գոլ և Ալան Շիրերի ռեկորդը, ով 1994/1995 մրցաշրջանում խփել է 34 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին անցկացրել է 31 հանդիպում։ «Մանչեսթեր Սիթին» մինչև մրցաշրջանի ավարտը Պրեմիեր լիգայում դեռ հինգ հանդիպում ունի անցկացնելու։
























































