Երեքշաբթի օրը՝ մայիսի 2-ին, «Չելսին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում պարտվել է «Արսենալին» (1:3): Այսպիսով, Ֆրենկ Լեմպարդի թիմերն արդեն 10-րդ անընդմեջ խաղում պարտություն են կրել:
Անգլիացի մարզիչը ընթացիկ մրցաշրջանը սկսել է որպես «Էվերթոնի» գլխավոր մարզիչ, սակայն 2023 թվականի սկզբին լքել է ակումբը չորս պարտություններից հետո։ Հաշվի առնելով այս ժամանակահատվածը՝ Լեմպարդի գլխավորությամբ թիմերը պարտվում են վերջին տասը հանդիպումներում։
44-ամյա մասնագետը դարձել է առաջին մարզիչը 2005 թվականից ի վեր, որը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում տասը անընդմեջ պարտություն է կրել: Նման արդյունք ցույց է տվել իռլանդացի Միկ Մաքքարթին, որը այն ժամանակ գլխավորում էր «Սանդերլենդը»։
«Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է «Արսենալից» կրած պարտությունից հետո: Թիմը 34 տուրից հետո վաստակել է 39 միավոր։ Լոնդոնցիներին 9 միավոր է բաժանում վտանգավոր գոտուց: