ԱՊԼ 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Տանտերերի կազմում 50-րդ րոպեին հաշիվը բացեց Ակեն: 21 րոպե անց Հոլանդը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ֆոդենը հաշիվը դարձրեց 3:0:
Մյուս խաղում «Լիվերպուլը» հաղթանակի հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ: Լիվերպուլյան թիմի հաղթական գոլը խփեց Սալահը՝ 39-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոցը:
Այս խաղերից հետո «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 1 միավորի առավելություն ունի «Արսենալի» նկատմամբ: Մանչեսթերյան թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Լիվերպուլը» 59 միավորով 5-րդն է: