Դոհայում մայիսի 7-13-ը տեղի կունենա աշխարհի ձյուդոյի հերթական առաջնությունը:
Միջազգային ֆեդերացիայի նոր որոշումով թույլատրվում է տատամի ելնել միայն այն ձյուդոիստներին, ովքեր իրենց քաշային կարգում տեղ ունեն համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակի ցանկում:
Դոհայի ստուգատեսում հանդես կգան 99 երկրների 667 պատվիրակներ(347 տղամարդ և 320 կին):
Ինչպես տեղելաղցնում է ՀԱՕԿ-ը՝ Հայաստանից մրցելույթ կունենա հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, որը դասակարգումով 90-րդն է, իսկ օլիմպիականի աղյուսակով Ֆերդինանդը իր քաշային կարգում 143 միավորով 76 –րդն է: