Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:
«Ակտոբեն» հայտարարություն է տարածել, համաձայն որի Մարկոսը չի օգնի Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումներում:
«Պիզելին չի օգնի Հայաստանի ազգային հավաքականին:
«Կարմիր-սպիտակների» առաջատար Մարկոս Պիզելին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հանդիպումները:
Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության առաջիկա հանդիպումներում նույնպես չի օգնի ակտյուբինյան թիմին։ Մարկոսին մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնման համար։
Պիզելիին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը հանդիպելու է Իտալիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի: