«Չելսիի» կրած վեցերորդ անընդմեջ պարտությունից հետո Սեզար Ասպիլիկուետան կիսվել է զգացողություններով։ Պրեմիեր լիգայի խաղում «Չելսին» պարտվեց «Արսենալին» (1:3):
«Առաջին խաղակեսում բավականին պասիվ տեսք ունեինք:
Մենք հասկանում էինք, որ «Արսենալը» վտանգավոր թիմ է, որը խաղում է հարձակման գծում մեծ թվով խաղացողներով, և մենք պետք է ավելի լավ վարվեինք գնդակի հետ։
Երկրորդ խաղակեսում որոշակի արձագանք ցույց տվեցինք։ Առաջին խաղակեսում դա պակասում էր։ Բոլորի համար դժվար է: Մենք լավ վիճակում չենք. Բայց հիմա իրականությունը սա է։ Պետք է անցնենք սրա միջով:
Բոլորս հիասթափված ենք։ Պետք է պատասխանատվություն ստանձնել, դա միակ ճանապարհն է։ Շատ դժվար է։ Մենք չէինք սպասում, որ կլինենք այնտեղ, որտեղ հիմա ենք, բայց այստեղ ենք:
Եվս հինգ հանդիպում կա։ Պետք է դրական էներգիա ցույց տանք ու հաղթենք։ Սա ամենավատ ժամանակահատվածն է այն պահից, երբ ես ակումբում եմ:
Մենք պետք է փոխենք իրավիճակը։ Բոլորի համար էլ դժվար է, և մենք պետք է հաղթահարենք այս պահերը: Խաղադաշտից դուրս մենք շատ աշխատանք ունենք անելու»,- «Չելսիի» պաշտպանի խոսքերն է փոխանցում BBC-ն:
























































