«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ իր ֆուտբոլիստները հիանալի են անցկացրել «Չելսիի» դեմ խաղի (3-1) առաջին ժամը։
«Առաջին 60 րոպեներին, կարծում եմ, թիմը շատ լավ խաղաց: Մենք պետք է մեր պես մնանք, և ես ուզում եմ հենց դա տեսնել թիմի ելույթներում։
Արագություն, հմտություն, շարժունակություն, երկու հիանալի գոլ։ Մենք երկրպագուների հետ նույն հարթության վրա էինք և զարմանալի մթնոլորտ ստեղծեցինք։ Երկրպագուները հիանալի աջակցում են մեզ, և մենք ցանկանում էինք վաստակել աղյուսակում առաջին տեղը զբաղեցնելու իրավունքը։ Մեզ հաջողվեց դա անել, գոհ ենք։
Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը 14 գոլ է խփել: Ես շատ գոհ եմ նրա ներդրումից թիմի ելույթներում, նրա լիդերին վայել հմտություններից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: