«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նշել է «Արսենալից» կրած պարտության (1-3) պատճառները։
«Առաջին խաղակեսը բավականաչափ լավը չէր, սա հաստատում է արդյունքը: Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավն էր, բայց առաջին խաղակեսը բավականաչափ լավ չանցկացրեցինք։
Առաջին խաղակեսում հաճելի էր մեր դեմ խաղալը բոլոր առումներով։ Երկրորդ խաղակեսում մենք շատ ավելի թիմային էինք գործում։ Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում չափազանց հեշտ էր մեր դեմ խաղալը։ Արդյունքը դժվար է ընդունելը, քանի որ ցանկանում ես հաղթել խաղերում»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC-ին։
«Չելսին» 12-րդ տեղում է։ Թիմը 33 հանդիպումից վաստակել է 39 միավոր։