«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ անգլիական թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշ առումներով հավասար է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ, և նման համեմատությունները չեն օգնի Էրլինգին, բայց գոլերի և մտածելակերպի առումով՝ այո։ Մեսսին 10 կամ 15 տարի ամեն մրցաշրջանում այդպիսին է, բայց խփած գոլերի առումով Հոլանդը նույն մակարդակի վրա է։
Նա գոլ է խփում գրեթե յուրաքանչյուր խաղում: Նա յուրաքանչյուր խաղում մեկ կամ երկու գոլ խփելու շանսեր ունի։ Բայց Մեսսին ամենաամբողջական խաղացողն է տեսլականով, դրիբլինգով, փոխանցումների վարպետությամբ, պայքարի ոգով և շատ այլ բարդ բաներով:
Հուսով եմ՝ Էրլինգը կարող է հնարավորինս մոտենալ Մեսսիին: Դա հիանալի կլինի նրա և մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ն: