«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ գրանցած առաջընթացի մասին։
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա ցանկանում խաղալ, ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Յունայթեդը»: Նրանք ունեցել են վերելքներ և վայրէջքներ, և դա նորմալ է նոր մարզչի համար: Բայց ես գոհ եմ նրանց առաջընթացից, և կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում նրանք անպայման կպայքարեն տիտղոսի համար»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Մատիչը «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2017-ից 2022 թվականներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 32 տուրից 63 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:
























































