«Վուլվերհեմփթոնի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը հարձակվող Դիեգո Կոստայի հետ։ Շուտով իսպանացին կարող է մնալ առանց ակումբի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին տպավորված է Կոստայի առաջատարի որակներով, սակայն չի կարող երաշխավորել նրա կայուն տեղը մեկնարկային կազմում։ Եթե «գայլերը» մինչև հուլիս չառաջարկեն իսպանացի հարձակվողին նոր պայմանագիր, ապա 34-ամյա հարձակվողը կդառնա ազատ գործակալ:
Հաղորդվում է, որ ավելի երիտասարդ խաղացողները, հատկապես բրազիլացի կիսապաշտպան Ժոաո Գոմեսը, երախտապարտ են Կոստային՝ օգնելու իրենց հարմարվելու հարցում: Այնուամենայնիվ, այս բոլոր առավելություններին հակադրվում է ֆինանսական կողմը. Կոստան «գայլերի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է, որը ստանում է մի փոքր ավելի քիչ, քան թիմի լավագույն խաղացողները՝ Ժոաո Մոուտինյոն և Ռաուլ Խիմենեսը (ֆուտբոլիստների աշխատավարձը կազմում է շաբաթական մոտ 115 հազար եվրո՝ հեղ․):