Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը խոսել է ակումբից «Բարսելոնա» հեռանալու հանգամանքների մասին։ Բելառուսցին խոստովանել է, որ «զինագործների» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր համար հոր պես է եղել, ինչպես նաև նշել է, որ լաց է եղել, երբ ֆրանսիացի մասնագետը փորձել է համոզել կիսապաշտպանին մնալ Լոնդոնում։
«Դեռ դժվարանում եմ բացատրել, թե ինչու հեռացա «Արսենալից»: Ես բացարձակապես երջանիկ էի այնտեղ։ Արսենը լիովին վստահում էր ինձ, դա անդորր էր։ Եվ ես որոշեցի հեռանալ: Ես արձակուրդում էի, գործակալներն ու մենեջերներն ինձ համոզեցին, որ պետք է գնամ «Բարսելոնա»։ Ճիշտն ասած, ես չէի հասկանում, թե ինչ եմ անում։ Ինչ-որ պահի գլխի ընկա. «Աստված իմ: Ես հեռանում եմ «Արսենալից»։
Երբ Արսենն ասաց, որ ամեն ինչ ընդամենը մի քանի ժամ է տևել, ես ինձ դատարկ էի զգում։ Ինձ համար շատ դժվար էր դա ընդունել։ Վենգերն ամեն ինչ արեց ինձ «Արսենալում» պահելու համար։ Անգամ երբ ձկնորսության էի, նա ինձ գրեց՝ «Ալեքս, քեզ բաց չեմ թողնի, դու մեզ այստեղ պետք ես»։ Ես լաց եղա, երբ կարդացի դա։ Վենգերն ինձ համար հոր պես է։ Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր, նրա աջակցությունը միշտ զգացվում էր»,- Գլեբի խոսքերն է մեջբերում Planet Football-ը։
























































