Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի հետ պայքարում «Նյուքասլը» կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ բացի «Չելսիից», Մանեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: Ակումբը մտադիր է ամրապնդվել նոր մրցաշրջանի համար, որում, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Չեմպիոնների լիգային։
Հաղորդվում է, որ «Նյուքասլն» ու «Չելսին» արդեն կապ են հաստատել հարձակվողի ներկայացուցիչների հետ։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամառ։ Այս մրցաշրջանում սենեգալցին մյունխենցիների կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
























































