«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղից առաջ, որում իր թիմը լոնդոնյան դերբիում կխաղա «Չելսիի» հետ, կիսվել է մրցաշրջանի ավարտից ունեցած սպասելիքներով։
«Այժմ ամեն ինչ չէ, որ կախված է մեզնից։ Այն, ինչ մեր ձեռքերում է, մնացած բոլոր հանդիպումներում հաղթելն է։ Դա այն է, ինչ մենք կփորձենք անել, իսկ մնացածը կախված է «Սիթիից»:
Ես գիտեմ, որ մենք փորձում ենք անել առավելագույնը: Մենք պետք է անցկացնենք մրցաշրջանի ամենադժվար հատվածը՝ առջևում հինգ կարևոր հանդիպում կա։ Սա դեռ վերջը չէ: Ես մեծ գումար կվճարեի հաջորդ մրցաշրջանում այս դիրքում հայտնվելու համար, հավատացեք ինձ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Արսենալը» Պրեմիեր լիգայում երկրորդն է՝ 1 միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին» («Սիթին» մեկ հանդիպում պակաս է անցկացրել): Լոնդոնյան թիմը 247 օր գլխավորել է մրցաշարային աղյուսակը. «զինագործները» 3-րդ տուրից սկսած առաջինն էին՝ միայն մեկ անգամ առաջ թողնելով «Ման Սիթիին» 23-րդ տուրի արդյունքներով։
ԱՊԼ 34-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղը կկայանա այսօր՝ մայիսի 2-ին, «Էմիրեյթս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
























































