Կիրակի օրը՝ ապրիլի 30-ին, «Տոտենհեմը» Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս պարտվել է «Լիվերպուլին» (3:4): Լոնդոնցիները վերջին յոթ խաղում միայն մեկ հաղթանակ ենտարել, նաև խաղացելեն երեք ոչ-ոքի և կրել երեք պարտություն: «Տոտենհեմը» նաև վերջին չորս խաղերից երեքում պարտվել է:
Այս ընթացքում «Տոտենհեմը» կարողացել է հաղթել միայն «Բրայթոնին»՝ 2։1 հաշվով: Դա տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 8-ին։ Նշենք, որ վերջին յոթ խաղերում լոնդոնյան թիմը գլխավորել է երեք մարզիչ՝ Անտոնիո Կոնտեն, Քրիստիան Ստելլինին և Ռայան Մեյսոնը։
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում «Տոտենհեմը» ոչ-ոքի է խաղացել «Սաութհեմփթոնի» (3:3), «Էվերթոնի» (1:1) և «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2) հետ: Լոնդոնյան թիմը պարտվել է «Բորնմութին» (2:3) և «Նյուքասլին» (1:6):
Հաջորդ խաղում «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Քրիսթալ Փելասին»: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 6-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: