«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում տարած հաղթանակը (1:0):
«Լավ հաղթանակ, տպավորիչ խաղ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Մենք հիանալի էինք գործում գնդակի հետ, լավ էինք պրեսինգ կիրառում։ Երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք առաջ անցնել հաշվի մեջ, բայց չկարողացանք դա անել, և նման իրավիճակում միշտ լարված ավարտ է լինում։ Մենք գնում ենք խաղից խաղ, աջևում «Բրայթոնի» հետ հանդիպումն է, ուստի պետք է նորից քրտնաջան աշխատենք։ Պետք է նորից կիրք մեր խաղը խաղանք և չմտածենք աղյուսակի մասին։ Մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը թոփ-4-ում, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 32 խաղում 63 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայում։
























































