ԱՊԼ 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»: Մանչեսթերյան թիմի կազմում գոլ խփեցին Հոլանդն ու Ալվարեսը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերնանդեշի խփած գոլի շնորհիվ տանը հաղթեց «Աստոն Վիլլային»:
«Նյուքասլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:
Զուգահեռաբար ընթացնող մյուս խաղում «Բորնմուտը» 4:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Արսենալն» ունի 75 միավոր ու առաջատարի համեմատ մեկ խաղ ավելի է անցկացրել:
«Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով 4-րդն է:
«Նյուքասլը» 3-րդն է 65 միավորով:
























































