Պաշտպան Հարի Մագուայրը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ekrem Konur-ը։
Մագուայերը մտածում է այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին՝ խաղաժամանակի սղության պատճառով, քանի որ ցանկանում է տեղ վաստակել Անգլիայի հավաքականում Եվրո-2024-ի համար:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 28 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում:
























































