Պեպ Գվարդիոլան նշել է, որ ցանկացած երկրի առաջնությունում հաղթելը բարդ խնդիր է։
-Առաջին տիտղոսն ամենադժվա՞րն է:
— Ոչ: Պրեմիեր լիգան այս մրցաշրջանում շատ բարդ է «Արսենալի» մակարդակի պատճառով։ Նախկինում դժվար էր «Լիվերպուլի» պատճառով:
Երբ ես աշխատում էի «Բարսելոնայում», շատ դժվար էր նաև «Ռեալի» դեմ պայքարելը։
Այնպես որ, չի կարելի ասել, որ մի թիմն ավելի լավն է, քան մյուսը, կամ որ մի առաջնությունն ավելի դժվար է, քան մյուսը: Դրանք բոլորն էլ շատ բարդ են։
Չի կարելի ասել, թե տղադ ավելի լավն է, քան աղջիկդ,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Football Daily-ն։