«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։ Նա ցանկանում է թիմի ղեկավարությանը տեղեկացնել Անգլիայի առաջնությունում խաղալու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է հոլանդացի ֆուտբոլիստի հետ աշխատելով և կներդնի բոլոր հնարավոր ջանքերը՝ խաղացողին թիմում պահելու համար։
Գրավենբերխի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Բավարիան» կիսապաշտպանին ձեռք է բերել «Այաքսից» նախորդ ամռանը՝ 18,5 մլն եվրոյով։
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 28 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում կարողացել է դառնալ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։