«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստեռլինգը հայտարարել է, որ չի զղջում լոնդոնյան ակումբ տեղափոխվելու համար՝ չնայած թիմի թույլ արդյունքներին:
«Երբեմն անկումներ են լինում։ Մինչ այժմ իմ կարիերայի ընթացքում ես նման իրավիճակում չեմ եղել, բայց ավելի քան պատրաստ եմ ընդունել մարտահրավերը:
Մենք հիասթափվում ենք, երբ հեռանում ենք խաղադաշտից և զայրացած ու շփոթված ենք զգում: Լինում են դեպքեր, երբ խաղից հետո պարզապես նստում ես հանդերձարանում և նայում դատարկությանը, քանի որ չես կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Դժվար է ընդունել, բայց միշտ պետք է փորձել ինչ-որ օգտակար բան կորզել։
Շաբաթ առ շաբաթ հաղթելու զգացողությունն այն է, ինչին բոլորը հանդերձարանում սովոր են: Մենք սիրում ենք այն և ցանկանում ենք վերադարձնել: Դժվար է դա չզգալ այս մրցաշրջանում:
Մեր խաղը անհրաժեշտ մակարդակին չէր, այդ թվում՝ անձամբ իմը։ Ես նույնիսկ մոտ չէի իմ սովորական մակարդակին։
Մենք ցանկանում ենք, որ արդյունքներն ու գավաթները լինեն այս ֆուտբոլային ակումբի գլխավոր գրավչությունը, ինչպես դա եղել է երկար տարիներ։ Դրա համար էլ եկա այստեղ՝ հարուստ պատմության պատճառով։ Եվ ես ընդհանրապես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,-Ստեռլինգի խոսքերն է փոխանցում The Sun-ը։