«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ընկերներին ասել է, որ այլևս երբեք չի խաղա թիմում:
«Մեյսոնը կարծում է, որ ավարտել է անելիքը թիմում: Նա շատ վրդովված է։ Գրինվուդը ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ, բայց նա հասկանում է, որ իր վիճակը շատ ծանր է, և ինքն է մեղավոր կատարվածի համար։ Մեյսոնը որոշել է նորից ֆուտբոլ խաղալ, բայց չի կարծում, որ երբևէ կրկին կկրի «Յունայթեդի» մարզաշապիկը»,-գրում է thesun.co.uk:
Ձմռանը ֆուտբոլիստը ազատվել էր բռնաբարության և մահվան սպառնալիքների գործով բոլոր մեղադրանքներից։ Սակայն ակումբը հայտարարել է սեփական հետաքննության մասին, որի ընթացքում հարձակվողը խաղադաշտ դուրս չի գալիս։
























































