«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ-ի 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո (2:2) կիսվել է իր կարծիքով.
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միասնական լինել որպես թիմ։ Ընդմիջմանը 0:2-ից հետո հեշտ էր հանձնվել, բայց մենք դուրս եկանք պայքարի: Թիմը սով ու ցանկություն դրսևորեց։ Ռայան Մեյսոնը հիանալի աշխատանք կատարեց. Նա մեզ ուշքի բերեց կարճ ժամանակում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» վաղը՝ ապրիլի 30-ին կխաղա «Լիվերպուլի» հետ։
























































