«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կիսվել է իր կարծիքով իր թիմակից Էրլինգ Հոլանդի սանրվածքի մասին։
«Նրա գոլն ակնհայտորեն ավելի լավն էր, քան մազերը: Ես զարմացա, երբ նրա հյուսը բացվեց, և նա վազեց նման տեսքով։ Լավ է, որ դա երկար չտևեց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































