«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
28-ամյա Լապորտը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, ուստի ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին որոշել է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրանով հետաքրքրված են «Միլանը», «Յուվենտուսը» և «Նյուքասլը», սակայն նրա պլանները «Բարսելոնա» տեղափոխվելու հետ են կապված։ Դրա համար Լապորտը պատրաստ է աշխատավարձի կրճատման:
Լապորտը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։
























































