«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռայան Մեյսոնը խոսել է թիմի հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Այստեղ՝ Անգլիայում, մարդիկ չեն գնահատում, թե որքան լավն է Հարի Քեյնը: Նա իսկապես անհավանական է: Նրա մարզիչ լինելը հաճույք է։ Այս երկիրը պետք է գնահատի, որ մենք իսկապես առանձնահատուկ տաղանդ ունենք։ Աշխարհի լավագույն և ամենախելացի խաղացողներից մեկը»,- Մեյսոնին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
29-ամյա հարձակվողը «Տոտենհեմի» սան է: Այս մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 26 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































