«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Մարկոս Ռոխոն հիշել է, թե ինչպես է լեզվակռվի մեջ մտել մանկունիացիների նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հետ՝ Հարի Մագուայերի պատճառով։
«Այդ տարի ես շատ լավ հանդես եկա Անգլիայում, խաղացի Եվրոպայի լիգայում: Բայց ես զայրացած էի մարզչի վրա, քանի որ Մագուայերը խաղում էր Պրեմիեր լիգայում, որի փոխարեն հիմա, փառք Աստծո, Մարտինեսն է խաղում։ Ես գնացի մարզչի մոտ գրասենյակ և ասացի. «Կա՛մ ինձ խաղացրեք, կա՛մ՝ բաց թողեք»:
Նա պատասխանեց. «Նրա համար այնքան են վճարել, որ պետք է խաղա, ինչ էլ որ լինի»: Եվ ես ասացի. «Ահա ##### որդին։ Խաղացրու՛ ինձ, եթե նա ամեն կիրակի այսպես է խաղում»,- «Բոկա Խունիորսի» պաշտպանի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Հարի Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2019 թվականին «Լեսթերից»: Անգլիացի ֆուտբոլիստը դարձել է պատմության ամենաթանկ պաշտպանը, մանկունիանցիները նրա համար վճարել են 90 միլիոն եվրո:
Մարկոս Ռոխոն «Յունայթեդից» հեռացել է 2021 թվականին՝ տեղափոխվելով «Բոկա Խունիորս»։