«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Անգլիայի Պրեմիեր լիգայում ռեկորդային 24 գոլային փոխանցում է կատարել Սոն Հեն Մինին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում (2:2) Հարի Քեյնի փոխանցումից հետո կորեացի հարձակվողը խփել է իր թիմի երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Քեյնի համար Սոնին այս գոլային փոխանցումը 24-րդն էր Պրեմիեր լիգայում։ Ինչպես հայտնում է Opta Sports-ը, Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ոչ մի խաղացող ավելի հաճախ չի օգնել իր թիմակիցներից մեկին: Ֆրենկ Լեմպարդը նույնքան գոլային փոխանցում է կատարել Դիդյե Դրոգբային։
Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է և 2011 թվականից խաղում է հիմնական թիմում։ Սոն Հեն Մինը լոնդոնյան ակումբին միացել է 2015 թվականին։
























































