Անտոնին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ տարի կարող է պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար:
«Մենք գիտենք մեր որակները: Պատրաստ ենք և կարծում ենք, որ կարող ենք պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար հաջորդ մրցաշրջանում։ Մեզ համար դա շատ կարևոր է։
Այս մրցաշրջանում մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ։ Սա ադապտացիայի մրցաշրջան է, մենք ունենք նոր մարզիչ և նոր խաղացողներ։
Երբ ամեն ինչ հարթվի, հուսով եմ, որ կկարողանանք պայքարել տիտղոսի համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգերը: