«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան մեկնաբանել է «Բրենտֆորդի» դեմ թիմի անհաջող հանդիպումը։ Նա նշել է, որ ակումբում բոլորը ընկճված են հերթական պարտությունից։
«Փորձում ենք, աշխատում ենք մարզումների ժամանակ։ Սակայն դարպասի առաջ որոշ դժվարություններ են լինում։ Ես իսկապես չեմ կարող բացատրել: Բոլորը դա զգում են։ Մեզ մնում է միայն փորձել և շարունակել», — Չալոբայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
«Չելսին» 39 միավորով 11-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Բրենթֆորդը» 47 միավորով 9-րդ տեղում է։
























































