Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսի կինը՝ Ամելյա Լորենտեն, մեղադրել է ֆուտբոլիստին հանրահայտ իտալացի մոդել Քրիստինա Բուչինոյի հետ դավաճանելու մեջ։
«Հիմա դու կարող ես դադարել ապրել երկու կյանքով, Էրնանդես: Ես նրան տալիս եմ քեզ, Քրիստինա Բուչինո: Մի մոռացիր Լուկաս, դու ունես երկու երեխա, որոնց չես կարող տեսնել»,- գրել է Լորենտեն սոցցանցերում։
Լորենտեն և Էրնանդեսն ամուսնացել են 2017 թվականին։
Այս մրցաշրջանում 27-ամյա Լուկաս Էրնանդեսը 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ԱԱ-2022-ի շամանակ ստացած վնասվածքից հետո: