«Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կարող է գլխավորել «Չելսին» կամ «Տոտենհեմը»։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն, 37-ամյա բելգիացի մասնագետը, որը «Բարնլիում» իր առաջին մրցաշրջանում թիմին դուրս բերեց Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնվել է «Չելսիի» գլխավոր մարզչի շորթ-լիստում, որն այժմ գլխավորում է Ֆրենկ Լեմպարդը: Կոմպանիով հետաքրքրված է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Տոտենհեմը», որը Անտոնիո Կոնտեի պաշտոնանկությունից հետո նոր գլխավոր մարզիչ է փնտրում։
Կոմպանիի պայմանագիրը «Բարնլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Նախկինում բելգիացին աշխատել է «Անդերլեխտում»: Որպես խաղացող Կոմպանին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»:
























































