Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ասել է, որ խաղացողները ցանկանում են ևս մեկ անգամ հռոմեական ակումբին տանել եվրագավաթների եզրափակիչ, ինչպես նաև նշել է, որ դեմ չի լինի խոսել ակումբի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիի հետ համատեղ ընթրիքի ժամանակ։
«Մեր գլխավոր մարզիչը մեզ էմոցիաների լիցք է տալիս, ինչի շնորհիվ մենք հաղթանակներ ենք տենչում։ Մենք ցանկանում ենք «Ռոմային» վերադարձնել եվրագավաթների եզրափակիչ.
Տոտտի՞ն։ Կցանկանայի ընթրել կամ մի բաժակ սուրճ խմել նրա հետ, որպեսզի զրուցենք և ճանաչեմ նրան: Ես շատ եմ հարգում նրան»,-Դիբալայի խոսքերն է փոխանցում Նիկոլո Սկիրան։
Տոտտին իր ողջ պրոֆեսիոնալ խաղային կարիերան անցկացրել է «Ռոմայում»։ Հարձակվողը հարազատ ակումբում հանդես է եկել 1993-ից 2017 թվականներին։ Դիբալան անցած ամառ է տեղափոխվել «Ռոմա»: