Ջեյմի Կարագերը կարծում է, որ ՄՅՈւ-ի հարձակվող Անտոնին ավելի արդյունավետ է, քան Ջեյդոն Սանչոն:
«Անտոնին 6 ամսում ավելի շատ բան արեց, քան Սանչոն երկու տարում: Բայց Անտոնիին քննադատում են ավելի շատ, քան Սանչոյին»,- գրել է «Լիվերպուլի» նախկին պաշտպանը Twitter-ի իր էջում։
Եվրոպա լիգայի երկրորդ քառորդ եզրափակիչում «Սևիլիան» ընդհանուր 5։2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին և Սանչոն Պրեմիեր լիգայում անցկացրել են 18-ական խաղ և դարձել 4-ական գոլի հեղինակ։
























































