«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը, որտեղ խաղալու է «Սևիլիայի» հետ։
«Ես սպասում էի, որ դա կլինի «Սևիլիան», քանի որ այն ուժեղ թիմ է, որը բազմիցս հաղթել է Եվրոպա լիգան»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Մրցաշարի քառորդ եզրափակիչում «Սևիլիան» ընդհանուր 5:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մայիսի 11-ին թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 18-ին։